Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Յուքոմ»-ի բաժանորդները թվային հեռարձակմամբ պայմանավորված հավելյալ սարքեր տեղադրելու անհրաժեշտություն չեն ունենա

«Յուքոմ»-ի բաժանորդները թվային հեռարձակմամբ պայմանավորված հավելյալ 
սարքեր տեղադրելու անհրաժեշտություն չեն ունենա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն: Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Յուքոմ»-ն արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրորակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն, «Յուքոմ»-ի հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որևէ անհրաժեշտություն չի առաջանում:

Այսպիսով, U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդները կարող են վայելել որակյալ հեռուստատեսություն և չանհանգստանալ նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am