Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալել էին Ֆաբիո Կապելոին

«Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալել էին Ֆաբիո Կապելոին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալվել էր իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: 

Իտալացի մասնագետը շրջայց է կատարել «Բանանցի» մարզաբազայում՝ ծանաթանալով ակումբի ենթակառուցվածքներին: «Իսկապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Այստեղ ստեղված են բոլոր պայմանները հիանալի մարզումային գործընթաց կազմակերպելու համար: Գիտեմ, որ թիմի առջև դրված է Եվրոպայի լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հանդես գալու խնդիր, և հուսով եմ, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակահատվածում»,- նշել է իտալացի մասնագետը:

Ֆաբիո Կապելոն Երևան էր ժամանել ակումբի բաժնետերերի հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am