Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆուտուրոլոգը մարդկանց ապագա աշխատանքային ակտիվություն Է խոստացել մինչեւ հարյուր տարեկան

Ֆուտուրոլոգը մարդկանց ապագա աշխատանքային ակտիվություն Է խոստացել մինչեւ հարյուր 
տարեկան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ֆուտուրոլոգ Ռոհիթ Թալվարը կանխատեսել Է, որ առաջիկա տարիներին ծնված երեխաները կկարողանան աշխատել մինչեւ հարյուր տարեկան: Կյանքի տեւողության եւ աշխատանքային ակտիվության աճը, փորձագետի կարծիքով, կապված Է բուժսպասարկման բարելավման, ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացման եւ ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվելու անհրաժեշտության նվազման հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Ֆուտուրոլոգը կոչ Է անում դպրոցների տնօրեններին՝ մտածել այն մասին, թե ինչպես իրենք կարող են փոխել դասավանդման համակարգը եւ իրենց աշակերտներին նախապատրաստել ապագային: Փորձագետի կարծիքով, փոփոխվող պայմանները կհանգեցնեն դպրոցական կրթության վերանայման անհրաժեշտության:

Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ բոլոր աշխատատեղերի 30-ից մինչեւ 80 տոկոսը, որոնք այսօր գոյություն ունեն, կանհետանան առաջիկա 10 կամ 20 տարում: Դա կապված Է ավտոմատացման աճի եւ ձեռքի աշխատանքից հրաժարվելու հետ: 

Թալվարը Fast Future Research ընկերության գործադիր տնօրենն Է: Նա գործարարներին օգնում Է կանխատեսել իրենց ձեռնարկությունների զարգացումը հետագա  50-ամյա ժամանակաշրջանում:

2012 թվականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կյանքի միջին տեւողությունը հասել Է 81,5 տարվա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am