Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԽ-ն դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբում

ԵԽ-ն դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանում մարդու իրավունքների 
պաշտպանության աշխատանքային խմբում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդն այսուհետ հրաժարվում է շարունակել համագործակությունը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ աշխատանքային խմբում: Նման հայտարարությամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  հանդես էլ եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ դիմելով Նախարարների կոմիտե:

«2014թ.-ից ի վեր Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը Բաքվում մասնակցում էր հանդիպումների, որոնց նպատակն էր ստեղծել երկխոսություն քաղաքացիական հասարակության  և Ադրբեջանի ղեկավարության միջև: Սակայն, անկախ նախաձեռնությունից, մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակն այդ երկրում դրամատիկորեն վատթարացել է: Ադրբեջանում մեծ թվով իրավապաշտպաններ այս պահին բանտարկված են, և Եվրոպայի խորհուրդը ստացել է մի շարք ահազանգեր՝ ձերբակալվածների պահման անընդունելի պայմանների մասին»,- նշված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ նման որոշման մասին Նախարարների կոմիտեին տեղեկացնելուց առաջ ԵԽ-ի գլխավոր քարտուղարը որոշման մասին նախօրոք տեղեկացրել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am