Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆրանսիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆրանսիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նիս քաղաքի «Հայաթ Ռեջենսի» հյուրանցում: Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am