Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Փարիզ

Իրանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 16-ից մինչեւ 18-ը պաշտոնական այցով կգտնվի Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

Սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել Էր, որ Ռոուհանին ընդունել Է երկիր այցելելու հրավերը: Միաժամանակ նա հայտնել Էր, որ Իրանի նախագահին կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուհանին հայտարարել Էր, որ անհրաժեշտ Է գործողությունների ծրագիր ընդունել երկու երկրների միջեւ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Նա հավելել Էր, որ «Իրանը պատրաստ Է Ֆրանսիայի հետ համագործակցել տրանսպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում եւ խաղաղ ատոմի հատվածում»:

Նոյեմբերին պլանավորված Է նաեւ Ռոուհանիի այցն Իտալիա, ինչի մասին ավելի վաղ հայտնել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am