Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վրաստանի բնակիչները չգիտեն՝ ում օգտին քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Վրաստանի բնակիչները չգիտեն՝ ում օգտին քվեարկել առաջիկա խորհրդարանական 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բնակիչների մեծ մասը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ քննադատում Է գործող իշխանությունների աշխատանքը, այդ թվում՝ ցածր կենսաթոշակների եւ գործազրկության բարձր մակարդակի պատճառով. ընդսմին նրանք չեն տեսնում այն քաղաքական ուժը, որը կարող Է փոխել իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ ամփոփելով իր անցկացրած հարցման արդյունքները:

«Ռուսթավի-2»-ը ներկայացրել Է երկրի բոլոր տարածաշրջանների ավելի քան հազար բնակիչների հարցման արդյունքները: Հիմնականում նրանք դժգոհ են գործող իշխանությունից: Բնակիչները առաջընթաց են նշել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը եւ առողջապահությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Հարցին, թե առաջընթաց կա արդյոք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում, հարցման մասնակիցները մեծ մասամբ բացասական պատասխան են տվել:

Հեռուստաընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ վրացիները մտադիր չեն քվեարկել «Վրացական երազանքի» օգտին կամ նրանից առաջ ինը տարի կառավարած Միխեիլ Սահակաշվիլիի Միասնական ազգային շարժման օգտին: Նրանք սպասում են երրորդ քաղաքական ուժի հայտնվելուն, որի օգտին կկարողանան քվեարկել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում: Նախորդ ընտրություններում (2012 թվական) «Վրացական երազանքն» ստացել Էր ձայների 55 տոկոսը, իսկ Միասնական ազգային շարժումը՝ 40 տոկոսը:

«Մենք ապրում ենք չքավորության մեջ, Սահակաշվիլիից հետո ինչ-որ բան դեպի լավը չի փոխվել, այլ, ընդհակառակը, ամեն բան ավելի ու ավելի Է վատացել: Գները բարձր են, 160 լարի (70 դոլար) կենսաթոշակ են տալիս խոստացված 220 լարիի (90 դոլար) փոխարեն, աշխատատեղեր չկան, ոչինչ չի աշխատում, չի վաճառվում: Մարդիկ փող չունեն»,-հայտարարել Է Իմերեթի կենտրոնական տարածաշրջանի բնակիչը:

Ռաչա հյուսիսային տարածաշրջանում բնակիչները բողոքում են, որ քաղաքներում եւ ավաններում գրեթե բնակիչ չի մնացել, քանի որ փող վաստակելու հնարավորություն չկա: 

«Բոլորը մայրաքաղաք են գնում, բայց այնտեղ Էլ չկա մի բան, որը կարող Է բարելավել մեր կյանքը: Իրադրությունը ծանր Է: Որտեղ Է կառավարությունը, ինչպես Է այն աշխատում եւ ընդհանրապես գոյություն ունի արդյոք: Կուշտ տեսք ունեն միայն տեղի նահանգապետը եւ նրա տեղակալը»,-հայտարարել Է Ամբրոլաուրի քաղաքի բնակիչներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am