Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Չինաստանում անդունդի վրա ձգվող ապակե կամուրջը ճաքել Է զբոսաշրջիկների ոտքերի տակ

Չինաստանում անդունդի վրա ձգվող ապակե կամուրջը ճաքել Է զբոսաշրջիկների ոտքերի տակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի նահանգի Յունտայշանի լեռներում վերջերս բացված ապակե կամուրջը ճաքել Է ջրով լի թերմոսի ընկնելուց՝ խուճապ առաջացնելով զբոսաշրջիկների շրջանում, որոնց ստիպված են եղել տարհանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում են չինական ԶԼՄ-ները:

«Հենանի նահանգի Յունտայշանի լեռներում մի քանի հարյուր մետր բարձրության վրա կառուցված Չինաստանում առաջին Ս-աձեւ ապակե կամուրջը հոկտեմբերի 5-ին ճաքել Է ջրով լի մետաղե թերմոսի ընկնելուց, որը վայր Է գցել զբոսաշրջիկներից մեկը»,-հաղորդել Է CCTV հեռուստաալիքը:

«… Յունտայշանի լեռների կամուրջը ճաքել Է: Ես ուժեղ ձայն լսեցի եւ վիբրացիա զգացի: Հետո տեսա, որ ապակին իմ ոտքերի տակ ճաքել Է: Բոլոր ճչացին ու մի կողմ փախան»,-գրում Է չինական Weibo սոցիալական ցանցի օգտատերերից մեկը: 

Պաշտոնական ներկայացուցիչները տարածված հայտարարության մեջ հաստատել են, որ «արտաքին ուժի ազդեցությամբ» շինվածքի վրա մի քանի ճաքեր են հայտնվել: Սակայն, նրանց խոսքով, դրանք տարհանված զբոսաշրջիկների «անվտանգության համար ոչ մի սպառնալիք» չեն ներկայացրել: Նշվում Է, որ ճաքել Է ապակու երեք շերտերից միայն մեկը: Ներկայում կամուրջը փակ Է, եւ կբացվի միայն այն բանից հետո, երբ կվերանորոգվի, հաղորդել Է հեռուստաալիքը:

1080 մետր բարձրության վրա գտնվող «օդային արահետը», որի երկարությունը 68 մետր Է, հանրության համար բացվել Է այս տարվա սեպտեմբերի 20-ին: Ինժեներների խոսքով՝ կամուրջը կարող Է մեկ քարակուսի մետրի վրա պահել մինչեւ 800 կիլոգրամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am