Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի հետ կքննարկի Եվրասիայի անվտանգությունը

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի հետ կքննարկի Եվրասիայի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կայցելի Մոսկվա եւ կմասնակցի ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստին՝ նվիրված Եվրասիայի անվտանգության ապահովման հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՀԱՊԿ-ի քարտուղարության հաջորդագրության մեջ: 

Զանիերը մշտական խորհրդի ընդլայնված նիստում ելույթ կունենա հոկտեմբերի 12-ին:

«Կարծիքների փոխանակում կկայանա միջազգային անվտանգության հրատապ խնդիրների շուրջ: Մշտական խորհրդի նիստի մասնակիցների հետ Զանիերի հանդիպման ընթացքում կարծարծվեն մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ կազմակերպությունների փոխգործակցության հարցերը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Զանիերը երկկողմ հանդիպում կանցկացնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am