Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցի առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, սպասելի էր, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով նրանք միշտ էլ եղել են հակառակորդներ են` թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է, որ ռուսական օդուժի հայտնվելը Սիրիայի երկնքում անիրականանալի դարձրեց Թուրքիայի առաջնորդի ամենաբաղձալի երազանքներից մեկը` Սիրիայի տարածքում պլացդարմ ստեղծելով պայքարել Ասադի դեմ: «Այս ամենը մեծացնում է լարվածության մակարդակը Սիրիայում: Թուրքիայի բաղձալի երազանքն է եղել օկուպացնելով Սիրիայի տարածքը` ստեղծել, այսպես կոչված, անվտանգության գոտի, որը Թուրքիայի համար պետք է ծառայի պլացդարմ, հետագայում Ասադի դեմ պայքարելու համար: Հիմա, երբ ռուսական օդուժը Սիրիայի երկնքում է, այս ծրագիրն անհավանական է դառնում, ինչն էլ կառաջացնի Թուրքիայի զայրույթը Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց թուրքագետը:

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության առաջին նախանշաններն ի հայտ եկան դեռեւս մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում տեղի ունեցավ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը: Թուրքագետը չի բացառում, որ հարաբերությունները լարվածության գերմակարդակով չեն ավարտվի եւ հավանականություն կա, որ Սիրիայում արեւմտյան-թուրքական օդուժի եւ ռուսական օդուժի միջեւ կարող է նաեւ բախում գրանցվել: «Ժամանակին նրանց հարաբերությունները որակել էի աշխարհառազմավարական, եւ երբ պայմանները փոխվում են, կարող են հարաբերությունները սրվել, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Սա տրամաբանական է, որովհետեւ Թուրքիան եւ ՌԴ-ն այլ դիրքորոշումներ ունեն Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Թուրքիան տարիներ շարունակ ամեն ինչ արել է Ասադի կառավարոթյունից ազատվելու համար եւ աջակցել գրեթե բոլոր հակաասադական ուժերին, հատկապես ԻԼԻՊ-ին: Եվ այժմ, երբ Ռուսաստանը ներգրավվել է սիրիական ճգնաժամում, սպասելի է, որ հարաբերությունները կշարունակեն սրվել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա շեշտեց, որ ներկա դրությամբ Թուրքիան մի քանի ճակատով խնդիրներ ունի եւ արտաքին քաղաքականությունում ունեցած լուրջ պրոբլեմներին զուգահեռ ներքին կյանքում էլ իրավիճակը հարթ չէ: «Նախընտրական պայքարն էլ ավելի կսրի իրադրությունը Թուրքիայում: Թուրքական իշխանությունը հարվածներ է հասցնում Քրդական բանվորական կուսակցությանը, որն էլ իր հնարավորության սահմանում պատասխանում է: Քրդերի դեմ պետական քարոզչական մեքենան շատ կանխամտածված եւ լուրջ աշխատում է ու դրանով ուժեղացնում նախաընտրական հիստերիան: Այս աումով լարվածությունը անխուսափելի է եւ այս պայմաններում  ռուս-թուրքական հարաբերությունների սրումն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Այս ամենը Էրդողանի ղեկավարության արկածախնդրական քաղաքականության արյդունքն է: Նա երկու երազանք ունի` Թուրքիայում առանց սահմանափակումների երկրի նախագահ դառնալ, որը համեմատում են սուլթանի հետ, իսկ Մերձավոր Արեւելքում Թուրքիան դարձնել առաջատար պետություն: Երկուսն էլ անիրականանալի են, քանի որ իր երկրի սահմաններից դուրս Թուրքիան անհրաժեշտ ներուժ չունի առաջատար լինելու համար, իսկ երկրի ներսում Էրդողանի կուսակցությունը չունի անհրաժեշտ աջակցություն, առաջնորդի վարկանիշն անընդհատ ընկնում է, ինչը վկայում է, որ ներքին կյանքում նույնպես Էրդողանը կարող է տանուլ տալ»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ներքին կյանքի խնդիրները ազդում են արտաքին կյանքի վրա:

Ինչ վերաբերում է, ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին, որոնք ի տարբերություն երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների լարվածությանը, զարգացում են ապրում, Սաֆրաստյանը շեշտում է, որ դրանք դրական առաջընթաց են գրանցել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ներկա դրությամբ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններում ամենամեծ նախաձեռնությունը կանգ է առել: «Արձանագրում ենք, որ «Թուրքական հոսք» ծրագիր, որը նախատեսում էր ռուսական գազի փոխանցումը Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, չի իրականանում առաջին հերթին թուրքական իշխանության ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Արեւմուտքի ճշման ներքո չի կարողանում այդ ծրագիրն իրականացնել: Ռուսներին խոսք տվեց, բայց խոսքի տերը չկանգնեց»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ դա էլ ավելի կարող է սրել երկու երկրների միջեւ լարվածությունը:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am