Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Twitter-ը նոր գործառույթ է գործարկել օրվա կարեւոր իրադարձություններին հետեւելու համար

Twitter-ը նոր գործառույթ է գործարկել օրվա կարեւոր իրադարձություններին հետեւելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter ընկերությունն իր հավելվածում գործարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս հետեւել օրվա կարեւոր իրադարձություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է միկրոբլոգի կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ նորամուծությունն ստացել է Moments («Պահեր») անվանումը: Այն նախատեսված է սովորական օգտատերերի համար, ովքեր չեն ցանկանում գլուխ հանել բարդ ինտերֆեյսից, բայց ձգտում են տեղյակ լինել կարեւորագույն իրադարձություններին:

Հավելվածում հայտնվել է Moments նոր ներդրուկը՝ ամենաքննարկվող թեմաների ցուցակով, որոնք նորացվելու են օրվա ընթացքում: Պահերից յուրաքանչյուրը բովանդակելու է սյուժեի հակիրճ նկարագրումը, տեսագրություն եւ պատկերներ թեմայի վերաբերյալ: Առայժմ նոր գործառույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում:

Twitter-ը միկրոբլոգների ծառայություն է համառոտ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Ընկերությունն ստեղծվել է 2006 թվականին եւ միկրոբլոգների առավել մեծ ժողովրդականություն վայելող ցանցն է աշխարհում: Ծառայության ակտիվ օգտատերերի ամսական լսարանը կազմում է 255 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am