Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում նախագահի ելույթն ուղերձ էր Հայաստանի պատրաստականության բովանդակության ու մասշտաբի մասին. Հայկ Քոթանջյան

ՄԱԿ-ում նախագահի ելույթն ուղերձ էր Հայաստանի պատրաստականության 
բովանդակության ու մասշտաբի մասին. Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում իր ելույթով ցույց տվեց իր քաղաքական ու դիվանագիտական վարպետությունը: Նման գնահատական տվեց ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-պետ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը` ընդգծելով, որ Նախագահ Սարգսայանը շեշտեց ծավալվող գործընթացների նկատմամբ Հայաստանի լուրջ վերաբերմունքը, դրա հետ մեկտեղ ցույց տվեց, որ երկիրը պատրաստ է հետագա հաշվարկված, ճիշտ ձևով համաձայնեցված քայլերին: «Սա ուղերձ էր, որպեսզի համապատասխան գործող անձիք այս տարածաշրջանում ճիշտ ընկալեն Հայաստանի պատրաստականության բովանդությունն ու մասշտաբը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկ Քոթանջյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Ադրբեջանն արդեն սկսել է հաճախակի տարբեր կողմերից խախտել հրադադարի ռեժիմը` կրակահերթերի տակ պահելով ՀՀ տարբեր հատվածներ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը նկատեց, որ այդ ամենի առնչությամբ նկատելի է արձագանք: «Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարները համապատասխան մեկնաբանություններ են արել ու մտել են նոր երկխոսության մեջ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով: Դուք գիտեք, որ վերջերս մեծ ակտիվություն կա ՀԱՊԿ-ի շրջանակներում, այստեղ իրականացրեցինք զինավարժություններ ու այդ առնչությամբ հնարավորություն եղավ բավականին բարձր դիրքերից այս ամենը դնել միջազգային քննարկումների սեղանի վրա»,-ավելացրեց Հայկ Քոթանջյանը:

Անդրադառնալով վերջերս ՀԱՊԿ-ում և ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին` խաղաղապահական առաքելության նոր հանձնառություններ ստանձնելու պատրաստակամության մասին, Հայկ Քոթանջյանը շեշտեց, որ դա խոսում է մեր խաղաղապահ ուժերի որակի և զարգացման ձգտման մասին: «Վերջերս գնահատում արվեց, և մեր բրիգադը իր առաջընթացով ներգրավվեց ՆԱՏՕ-ի խաղաղապահական համակարգի մեջ` որպես գործողություններին պատրաստ մի կառույց»,-հայտնեց գեներալ-մայորը: Հայկական հարցերի շուրջ միջազգային մասնագետների ուշադրության սևեռումը հնարավոր է նաև, ըստ Հայկ Քոթանջյանի, Հայաստանում այնպիսի միջոցառումների անցկացմամբ, ինչպիսին է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա համաժողովը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` Նախագահն անդրադարձել է սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի գործողություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am