Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացվել են Դենվերի փառատոնում

Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացվել են Դենվերի 
փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։ Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, միջոցառմանը, որին ներգրավված են եղելմասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա են եղել Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ԼՂՀ-ն ևս ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել են հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:

Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները, մասնավորապես, վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am