Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ստոլտենբերգը ռուսական ինքնաթիռների հայտնվելը Թուրքիայի տարածքում պատահականություն չի համարում

Ստոլտենբերգը ռուսական ինքնաթիռների հայտնվելը Թուրքիայի տարածքում 
պատահականություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը պատահականություն չի համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական BBC-ն, այս մասին Ստոլտենբերգն ասել է հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «Ռուսաստանը որևէ իրական բացատրություն չի տվել» օդային սահմանը խախտելու առնչությամբ, հետևաբար «դա պատահականություն չի թվում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն էր տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am