Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նավթի բնագավառում ներդրումների անկումն այս տարի կկազմի 650 մլրդ դոլար. ՕՊԷՔ

Նավթի բնագավառում ներդրումների անկումն այս տարի կկազմի 650 մլրդ դոլար. ՕՊԷՔ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի բնագավառում ներդրումների անկումն այս տարի գլոբալ մասշտաբով կկազմի 650 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատմամբ հոկտեմբերի 6-ին Լոնդոնում հանդես Է եկել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) գլխավոր քարտուղար Աբդալա ալ Բադրին:

Նավթի կարտելի ղեկավարի գնահատումների համաձայն՝ ճյուղում ներդրումների անկման ծավալն այս տարի 2014 թվականի համեմատությամբ կկազմի մոտավորապես 22 տոկոս: «Դա նշանակում Է ներդրումների կրճատում 650 մլրդ դոլարով: Ինձ դա խիստ անհանգստացնում Է»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Oil and money համաժողովում:

Ալ Բադրին ընդգծել Է, որ ներդրումները հարկավոր են, որպեսզի ապահովվեն Երկրի բնակչության ԷլեկտրաԷներգիայի պահանջմունքները, որոնք, նրա գնահատմամբ, մինչեւ 2040 թվականը կաճեն 40 տոկոսով: Դա ֆինանսական ներդրումներ կպահանջի 10 տրիլիոն դոլարի չափով, նշել Է նա:

Ալ Բադրին նաեւ հայտնել Է, որ ՕՊԷՔ-ի երկրների եւ կարտելի մեջ չմտնող երկրների ներկայացուցիչների հանդիպումը կարող Է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am