Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հունաստանում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

Հունաստանում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումների շրջանակներում Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում հոկտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հովանու ներքո` Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի համերգասրահի կազմակերպմամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգին ներկա են եղել Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ և խորհրդարանականներ, հունահայ համայնքի հասարակական, կրոնական և կրթամշակութային կառույցների, ինչպես նաև հույն հասարակական և մշակութային շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ երգչախումբը հանդիսատեսին է ներկայացրել Կոմիտասի, Հալաջյանի, Շնիտկեի, Բարբերի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարումներ` Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ:

Սալոնիկի հայ համայնքի «Համազգային» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգներով է հանդես եկել նաև հոկտեմբերի 4-ին Սալոնիկ քաղաքում, իսկ հոկտեմբերի 5-ին Օրեոկաստրո համայնքում: Հայկական կամերային երգչախմբի կատարումները ջերմ ընդունելության են արժանացել հայ և հույն հանդիսատեսի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am