Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության շրջանների զգալի մասում hոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, հոկտեմբերի 8-ին` +19, հոկտեմբերի 9-ին` +17, հոկտեմբերի 10-ին` +19, հոկտեմբերի 11-ին` +20 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am