Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանությունը ճանաչած լրագրողի վրա հարձակվողներին մի քանի հազար ԱՄՆ դոլար է խոստացվել

Ցեղասպանությունը ճանաչած լրագրողի վրա հարձակվողներին մի քանի հազար ԱՄՆ դոլար է 
խոստացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, «Հուրիեթ» պարբերականի աշխատակից Ահմեթ Հաքանի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկը՝ Քամուրան Էրգինը խոստովանել է, որ իրենց գումար են տրամադրել լրագրողի վրա հարձակվելու դիմաց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի տնօրինության կողմից իրականացված հարցաքննության ժամանակ Էրգինը հայտնել է, որ իրենց տվել են 100 հազար թուրքական լիրա (շուրջ 33 հազար 500 ԱՄՆ դոլար) Հաքանին ծեծելու համար: Էրգինը նշել է նաև, որ տեղյակ չէ, թե ով է եղել պատվիրատուն:

Ահմեդ Հաքանի վրա հոկտեմբերի 1-ի գիշերն անհայտ անձինք հարձակում էին իրականացրել, կոտրել նրա քիթն ու կողոսկրերը, ինչի հետևանքով լրագրողին երկու օր անց վիրահատության էին ենթարկել: Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց, որոնցից մեկը եղել է հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղիով, որը ճիշտ է»:

Հետագայում հայտնի դարձավ, որ հարձակումն իրականացրած չորս երիտասարդներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am