Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը հոկտեմբերի 8-11-ը կայցելի Հայաստան՝ ներկայացնելու ֆրանսիական կառավարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, իր այցի ընթացքում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նա կհանդիպի նաև Հայաստանում ֆրանսիական համայնքին, մասնավորապես, գործարարներին:

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ դեսպանության օժանդակությամբ կկազմակերպվեն երկու մշակութային միջոցառումներ: Երկու ֆրանկոֆոն խմբեր՝ ԲԻԿ (BIC) ռեփ-ֆոլկ խումբը Հաիթիից և «Պոկեմոն Կրյու» (Pockemon Crew ) հիպ-հոպ խումբը Ֆրանսիայից հանդես կգան բացօթյա անվճար համերգով ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին` ժամը 18:00-ին, «Կասկադ» համալիրում և կիրակի՝ հոկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Տիկնիկային թատրոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am