Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի լավագույն շիրակցի զինծառայողները հանդիպեցին իրենց ծնողներին

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի լավագույն շիրակցի զինծառայողները հանդիպեցին իրենց ծնողներին

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու նպատակով,  ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, շարունակվում է մի գեղեցիկ ավանդույթ, որին սրտի թրթիռով սպասում են շատ ծնողներ.  հայոց բանակում աչքի ընկած լավագույն  զինծառայողները հնարավորություն են ստանում  իրենց ծննդավայրում հանդիպել ծնողներին, հարազատներին:  Այս անգամ այդ  հնարավորությունը տրված էր ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն  անցնող 27 շիրակցի  զինծառայողի: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում,  ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդիպում ունեցավ տղաների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին  նաև ոչ միայն մարզից զորակոչված զինծառայողների ծնողները, այլ նաև հայրենիքի պաշտպանի կոչումը պատվով կրող 3-րդ բանակային կորպուսի ենթակա  զորամասերում իրենց ծառայությունը կատարող Շիրակի մարզից զորակոչված լավագույն զինվորները:

Հանդիպմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կազմակերպված միջոցառման ընթացքում մարզպետը և քաղաքապետը նվերներ հանձնեցին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի գնդապետ Օնիկ Գասպարյանին: Շիրակի մարզից ու Գյումրուց բանակ զորակոչված թվով 27 զինծառայողներ արժանացան հրամանատարության պատվոգրերին ու ստացան 5-օրյա արձակուրդ: Զինծառայողներն արժանացան նաև մարզպետի և քաղաքապետի պատվոգրերին: Պատվոգրեր ու նվերներ կստանան  ևս 3 զինծառայողներ« ովքեր վիրավորվել են ծառայության ընթացքում:

Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով նախաձեռնությունը՝   կարևորոց այն: «Ես հպարտությամբ եմ լսում մեր զինվորների մասին: Մեր սահմանն այսօր ամուր է նաև ի շնորհիվ Շիրակից մեկնած զինվորների: Սիրելի ծնողների, դուք երեխաներ եք  ճանապարհ դրել բանակ, իսկ   ծառայությունից  հետո նրանք կվերադառնան առնական տղամարդիկ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ բոլորին հաջողություն ու խաղաղ ծառայություն մաղթելով:

Նախձեռնությունն անչափ կարևոր է համարում նաև բանակում ծառայություն մատուցող հոգևոր սպասավորները: Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս նախաձեռնության շնորհիվ տղաներն ավելի լավ են ծառայում: «Լավ ծառայության համար արժանի գնահատականն ու ընտանքի հետ հանդիպելու հնարավորություն ստանալը խթան է, որ իրենք, վերադառնալով ծառայության, էլ ավելի լավ ծառայեն»,-շեշտեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը:

Ավելի քան 9 ամիս Տավուշում՝ «Մեհրաբի» զորամասում ծառայող Լևոն Գալոյանի մայրը՝ Կիմա Զաքանյանը, թեև որդու լավ ծառայության համար ստացած պատվոգիրն ամենաթանկ նվերը համարեց, բայց, չթաքցնելով հուզմունքն, «Արմենպրես»-ին վստահեցերց, որ ամենալավ նվերը միայն տղայից լավ լուրեր լսելն է: «Ուրախ եմ, որ տղաս մինչև հիմա չի դժգոհել իր ծառայությունից. ավելին, միշտ պնդում է, թե ուրախ է, որ իր պարտքն է կատարում»,- նշեց Կիմա Զաքանյանը՝ ինչպես իր որդուն, այնպես էլ մյուս տղաներին առողջ ու անփորձանք ծառայություն մաղթելով, իսկ սահմանին՝ խաղաղություն:

Օնիկ Գասպարյանի հրամանատարության ներքո գտնվող բանակային 3-րդ զորամիավորումը պատասխանատու է հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզին հարող հատվածի պահպապանության համար։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am