Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀԿ ղեկավարությունն Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրեց լավագույն մանկավարժներին

ՀՀԿ ղեկավարությունն Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրեց լավագույն մանկավարժներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի օրվա առթիվ կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժներ արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-ին ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցեց և մանկավարժներին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը:

Մատաղ սերնդին ազգային գաղափարախոսության ոգով դաստիարակելու և անմնացորդ նվիրումի  համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան մեկ տասնյակ ուսուցիչներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետը շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց սերունդներին կրթելու ու դաստիարակելու ազգանվեր առաքելությունը պատվով իրականացնելու համար: «Ձեզանից շատ բան է կախված, սիրելի' ուսուցիչներ, և մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը մատաղ սերնդի կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում», - ընդգծեց Հովիկ Աբրահամյանը և վստահեցրեց, որ մանկավարժների խնդիրները մշտապես ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:

Դիլիջանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, երաժշտագետ, 59 տարվա մանկավարժ Մելսիդա Սարդարյանը վարչապետի կողմից պարգևատրվեց հուշամեդալով:

«Հաջորդ տարի իմ աշխատանքային գործունեության 60-ամյակն եմ նշելու: Շատ վեհ և բարձր գնահատական է մեզ համար մանկավարժությունը: Մենք կրթում ենք, դաստիարակում: Որպեսզի այդ ամենին հասնենք, պետք է առաջին հերթին լինենք հոգեբան: Ամենակարևորը շատ սիրելն է. ես շատ սիրում եմ իմ ուսանողներին և շատ կապված եմ նրանց հետ», -մեզ հետ զրույցում նշեց նա:

Միջոցառմանը մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի կրթության ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am