Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՆԱՏՕ-ի խորհուրդը կքննարկի ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածության խախտումը

ՆԱՏՕ-ի խորհուրդը կքննարկի ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածության խախտումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան խորհուրդը՝ ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինը, հոկտեմբերի 5-ին նիստ կանցկացնի ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածության խախտման շուրջ, ինչը դաշինքն անընդունելի Է համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հաղորդագրության մեջ:

Ստոլտենբերգը այդ միջադեպի շուրջ հանդիպում Է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպմանը «պարզորոշ հասկանալ Է տվել ՆԱՏՕ-ի հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը»: «Այսօր ավելի ուշ ես կհրավիրեմ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպում՝ քննարկելու իրադրությունը»,-հայտարարել Է Ստոլտենբերգը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ Է 1952 թվականից:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդել Էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը հոկտեմբերի 3-ին Սիրիայի կողմից խախտել Է երկրի օդային տարածությունը:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իգոր Միտյակովի խոսքով՝ դրա շուրջ ռուսական կողմն անհրաժեշտ պարզաբանումներ Է տվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանությանը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել Է, թե Մոսկվան Անկարային հայտնել Է, որ ՌԴ-ի ռազմական ինքնաթիռի կողմից ՌԴ-ի օդային տարածության խախտման հետ կապված միջադեպը տեղի Է ունեցել սխալմամբ, եւ հավաստիացրել Է, որ նման միջադեպեր չեն կրկնվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am