Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Թևան Պողոսյանը կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին

Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Թևան Պողոսյանը կողմ 
են քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու Ազգային ժողովի որոշման նախագծի քվեարկությանը ՕԵԿ, ՀԱԿ «Ժառանգություն» խմբակցություններում ձայները կիսվել են: Նախագծին դեմ է քվեարկել ընդամենը 10 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշմանը դեմ է քվեարկել ընդամենը 10 պատգամավոր` ՀԱԿ խմբակցության պատգամավորներ  Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը,  Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,  ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշրյանը, Իշխան Խաչատրյանը:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման քվեարկության հարցում կիսվել են ՕԵԿ խմբակցության ձայները:  Որոշմանը ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Լևոն Դոխոլյանը և Հովհաննես Մարգարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Թևան Պողոսյանը կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին: Թեև ՀԱԿ խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ևս կողմ է քվեարկել:

Անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը (Հայաստանում չէ) և Խաչատուր Քոքոբելյանը չեն մասնակցել քվեարկությանը (նիստին ներկա է եղել, սակայն չի քվեարկել): Որոշման նախագծին կողմ է քվեարկել նաև Ռուբիկ Հակոբյանը, ով վերջերս լքել էր «Ժառանգություն» կուսակցության շարքերը և հայտարարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու Ազգային ժողովի որոշման նախագծին կողմ  է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 117 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am