Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թրամփի խորհրդականը պատմել Է Բիլ Քլինթոնի նկատմամբ Հիլարիի գործադրած բռնությունների մասին

Թրամփի խորհրդականը պատմել Է Բիլ Քլինթոնի նկատմամբ Հիլարիի գործադրած 
բռնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունը գիրք Է գրել, որում պատմել Է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական կյանքի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Post-ին:

Գիրքը վերնագրված Է «The Clintons’ War On Womenե («Քլինթոնների պատերազմը կանանց դեմ»): Ինչպես պատմում Է Սթոունը, Հիլարի Քլինթոնը, դժգոհ լինելով ամուսնու մշտական դավաճանություններից, երկար տարիներ ծեծել Է նրան: Հեղինակի խոսքով՝ նախկին նախագահի տիկինը «նրան հարվածում Էր ծանր իրերով եւ նրա դեմքը ճանկռում արյունոտելու աստիճան: Այսպես, 1993 թվականին, երբ Հիլարին շտապ կերպով մեկնել Է Արկանզաս՝ մեռնող հոր մոտ, Բիլը երեկույթ Է կազմակերպել Սպիտակ տանը՝ հրավիրելով Բարբարա Սթրեյզանդին: Գազազած Հիլարին ճանկռել Է ամուսնու վիզը:

Սթոունը գրում Է, որ, բացի այդ, նա քանիցս գոռացել Է Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա եւ նրանցից պահանջել իր հետեւից տանել պայուսակները: Հեղինակները խոստանում են պատմել Քլինթոնների ընտանիքի անդամներից մեկի՝ թմրանյութից կախվածության մասին եւ արատավորող նյութեր տրամադրել, որը Հիլարիին կխանգարի հավակնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին: «Հիլարի Քլինթոնն իսկական ձյունե թագուհի Է,-պնդում Է Սթոունը:-Իսկ այն կինը, որին դուք տեսնում եք նախընտրական արշավում, շինծու Է»:

Գրքի լույսընծայումը պլանավորված Է 2015 թվականի հոկտեմբերի 13-ին: 

Հարցման համաձայն, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը եւ ORC մարկետինգային ընկերությունը, ԱՄՆ-ի բնակիչների 53 տոկոսը բացասաբար արտահայտվում Քլինթոնի մասին: Նրա վարկանիշի այսպիսի ցածր ցուցանիշներ առաջին անգամ են գրանցվել 2001 թվականից ի վեր:-0-/56/ 15.04


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am