Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայտարարվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտարարվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 
դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի համար ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի պարազիտաբան Ուիլյամ Քեմփբելը եւ ճապոնացի միկրոկենսաբան Սատոսի Օմուրան: Մրցանակի երկրորդ կեսը կստանա չինացի բժիշկ, ժողովրդական բժշկության գծով մասնագետ Յույու Տուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրությունը Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին հայտնվել Է մրցանակի կայքում:

Մրցանակը շնորհվել Է մալարիայի եւ մակաբույծ-որդերի դեմ պայքարի համար:

2015 թվականին մրցանակի Էր ներկայացվել 327 գիտնական, նրանցից 57-ն՝ առաջին անգամ:

2014 թվականին ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակն ստացել են նյարդաբաններ Ջոն Օ՛ Կիֆը, ինչպես նաեւ ամուսիններ Էդվարդ Մոզերը եւ Մեյ Բրիթ Մոզերը: Պարգեւը շնորհել են տարածության մեջ կողմնորոշման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրման համար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am