Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողը կաշառք է ստացել դատապարտյալից

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողը կաշառք է ստացել դատապարտյալից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանը, հանդիսանալով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մխոյանի ներկայացրած անձի՝ նույն հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` արգելված  իր հանդիսացող «LG-E400» մոդելի բջջային հեռախոսը նրան փոխանցելու համար, 2014 թվականի դեկտեմբերի 28-ին անձամբ Գրիշա Մխոյանից ստացել է զգալի չափերի կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գրիշա Մխոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am