NASA-ն փորձարկում Է լուսնագնացի նախատիպը
11:46, 5 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն փորձարկում Է լուսնագնացի նախատիպը՝ Երկրի բնական արբանյակի բեւեռներում ջրասառույց որոնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով space.com կայքին:
RP15 անվանումն ստացած ապարատը արդեն մի շարք փորձարկումներ Է անցել Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում եւ, ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների, հաջողությամբ գլուխ Է հանել մի քանի գլխավոր խնդիրներից, այդ թվում՝ մակերեւույթի հորատման եւ նմուշներ վերցնելու հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`NASA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում