Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Պորտուգալիայի կառավարող կոալիցիան հաղթանակ է տոնում խորհրդարանական ընտրություններում

Պորտուգալիայի կառավարող կոալիցիան հաղթանակ է տոնում խորհրդարանական 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի աջ կենտրոնամետների կառավարող կոալիցիան հաղթանակ է տոնում խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 37 տոկոսը: Վերլուծաբաններն այդ հաղթանակը որպես վստահության դրսեւորում են գնահատում այն քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր խնայողության խիստ միջոցներ են կիրառել եւ ավելացրել հարկերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ընդդիմադիր Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Անտոնիու Կոշտան, որի դաշինքը հավաքել է ձայների 32 տոկոսը, ընդունել է պարտությունը, եւ կոալիցիայի ղեկավար, երկրի գործող վարչապետ Պեդրու Պասուշա Կուելյուին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Կառավարության ղեկավարն ինքը նշել է, որ իր կոալիցիան կորցրել է բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը:

Նա հատկապես նշել է, որ պատրաստ է մյուս կուսակցությունների հետ համագործակցել բարեփոխումների իրականացման հարցերում:

Վերջին 2,5 տարում Պորտուգալիայում շարունակաբար նվազել է գործազրկության մակարդակը, բայց առանձին փորձագետներ նշում են, որ դեռեւս չի կարելի վստահորեն խոսել երկրի տնտեսության վերականգնման մասին:

Ներկայում Պորտուգալիայի տնտեսությունը դուրս է եկել ռեցեսիայից եւ սկսում է աճել:

Ընդամենը հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 13 քաղաքական կուսակցություն եւ երեք կոալիցիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am