Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել  է Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ արդյունք (102+139) և զբաղեցրել 2-րդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են  Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am