Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գնել Մեջլումյանի անվան մրցաշարում հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը

Գնել Մեջլումյանի անվան մրցաշարում հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 2-3-ը կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան  10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը: Այս մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999/2000/2001 թվականին ծնված ըմբիշենրը՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից,  Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից և Վրաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը, երկրորդ մրցանակակիր դարձավ «Լոռի»-ի թիմը երրորդ տեղի համար պայքարում «Կոտայք»-ի թիմը հաղթեց «ԼՂՀ»-ի ընտրանուն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի ԱԺ նախագահի հրամանով:

Այս մրցաշարը հանդիսանում է Հայաստանում ըմբշամարտի միակ գավաթային խաղարկությունը: Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am