Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանի կենտրոնը փակ կլինի նաև հոկտեմբերի 4-ին

Երևանի կենտրոնը փակ կլինի նաև հոկտեմբերի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված` հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:

Կից ներկայացնում ենք նաև կիսամարաթոնի վազքուղիների քարտեզը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am