Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ  քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված  և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝  պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկել ՀՀ և ԱՄՆ նախագահները Նյու Յորքում կայացած կարճ հանդիպման ժամանակ:

«Տեղի է ունեցել կարճատև հանդիպում, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև մնացած համանախագահ երկրների ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի լայն են, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններտը խորացնելու հարցում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Նյու Յորք կատարած այցի ընթացքում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄն Նախագահ Բարաք Օբամայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am