Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են երևանյան համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են  երևանյան 
համաժողովի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր են փոխանակել Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք հարցերի և ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք բավականին հագեցած ծրագրով և բովանդակությամբ նախարարական համաժողովի անցկացմանը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, և հայկական կողմն անում է առավելագույնը՝ այն բարձր մակարդակով անցկացնելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am