Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սանդրա Բուլոկը երկրորդ երեխային Է որդեգրել

Սանդրա Բուլոկը երկրորդ երեխային Է որդեգրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Սանդրա Բուլոկը աղջիկ երեխա Է որդեգրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով HollywoodLife-ին: Գործընթացի իրավաբանական մասն ավարտված Է եւ կրծքի երեխային, որի անունն առայժմ հայտնի չԷ, արդեն տեղափոխել են 51-ամյա կինոաստղի տուն, որը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում: 

Հրատարակությունը նշում Է, որ Բուլոկը վաղուց Էր մտածում ընտանիքի համալրման մասին, բայց, դերասանուհու շրջապատում խմբագրության աղբյուրի տվյալներով, նա «ցանկանում Էր դա անել ճիշտ տղամարդու հետ»: Իրազեկիչի կարծիքով՝ Սանդրան վճռեց աղջկան որդեգրել, համոզվելով, որ ներկայիս բոյֆրենդի՝ Բրայան Ռենդալի հետ իր հարաբերությունները բավականաչափ լուրջ են եւ ամուր: 

«Սանդրան չի թաքցնում, որ տղամարդ Էր փնտրում երեխաներին համատեղ դաստիարակելու համար»,-պատմել Է աղբյուրը  լրագրողներին:

Ինչպես հիշեցնում Է HollywoodLife-ը, աղջիկը Բուլոկի երկրորդ որդեգրված երեխան Է, դերասանուհին կենսաբանական երեխաներ չունի: Կինոաստղը դաստիարակում Է հինգ տարեկան Լուիս որդուն: Դերասանուհին նրան որդեգրել Է 2010 թվականին ամուսնու՝ հեռուստահաղորդավար Ջեսի Ջեյմսոնի հետ միասին: Այդ նույն թվականին զույգը բաժանվել Է: Այն ժամանակվանից Բուլոկը երեխային դաստիարակում Էր միայնակ: 

Սանդրա Բուլոկը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Է «Անտեսանելի կողմը» (2010 թվական) ֆիլմում խաղացած դերի համար: Նա համաշխարհային ճանաչում Է ստացել՝ նկարահանվելով «Ավերողը» (1993 թվական) եւ «Արագություն» (1994 թվական) ֆիլմերում: Նա աստղի Է արժանացել հոլիվուդյան Փառքի ծառուղում: 2014 թվականին Սանդրա Բուլոկը գլխավորել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am