Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Դանիայում 110-ամյա Էլեկտրամոբիլ են վաճառել

Դանիայում 110-ամյա Էլեկտրամոբիլ են վաճառել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Bomhams աճուրդային տունը Դանիայի Էբելտոֆտում կայացած աճուրդի ժամանակ վաճառել Է 110-ամյա 1905 Woods Electric Style 214A Queen Victoria Brougham Էլեկտրամոբիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով N+1 կայքին:

Աճուրդը կայացել Է սեպտեմբերի 26-ին: Gizmag հրատարակության տվյալներով՝ ավտոմոբիլը վաճառվել Է 632,5 հազար դանիական կրոնով (շուրջ 95 հազար դոլարով): 1905 թվականին Էլեկտրամոբիլի արժեքը կազմել Է երեք հազար դոլար (դա շուրջ 74 – 75 հազար դոլար Է ներկայիս գներով): Այդ ավտոմոբիլը համարվում Է նման տիպի միակ պահպանված ավտոմեքենան, որը թողարկել Է Միացյալ Նահանգների Woods Motor Vehicle Company ընկերությունը:

Նախքան գործարքն ավտոմոբիլը պատկանում Էր Ջեյմս Քազենսին: Թե ով Է դարձել ավտոմեքենայի նոր տերը, չի ճշտվում: Ավտոմեքենան ժամում կարող Է զարգացնել մինչեւ 48 կմ արագություն:

Woods Motor Vehicle Company ընկերությունը, որը հինմադրվել Է 1899 թվականին Չիկագոյում, Էլեկտրամոբիլներ Է թողարկել Քլինթոն Էդգար Վուձի գնած արտոնագրի հիման վրա: Ձեռնարկությունն արտադրել Է տարեկան շուրջ 500 Էլեկտրամոբիլ: 1918 թվականին ընկերությունը սնանկացել Է՝ չկարողանալով անցնել բենզինի եւ հիբրիդային ավտոմոբիլների թողարկման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`Bonhams


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am