Արցախ

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է 7 հայ զինծառայողների մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է 7 հայ զինծառայողների մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կրակային հարվածների արդյունքում յոթ հայ զինծառայողների մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում