Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱԺ նախագահը հայ-քուվեյթյան փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում

ԱԺ նախագահը հայ-քուվեյթյան փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում մի 
շարք ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով, Հայաստանի եւ Քուվեյթի միջև փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում:

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը և բարեմաղթանքները՝ ՀՀ անկախության տոնի առթիվ: Դեսպանը ևս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, որը, ըստ նրա, էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am