Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուս գործարարները Հայաստանում կուսումնասիրեն ներդրումների հնարավորությունը

Ռուս գործարարները Հայաստանում կուսումնասիրեն ներդրումների հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 15–19–ը կհյուրընկալի Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ կլինեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, սեպտեմբերի 17-ին` ժամը 10.00–ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կկայանա հայ-ռուսական բիզնես ֆորում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և այլ կազմակերպությունների մասնակցությամբ։

Երկկողմանի շնորհանդեսներով կներկայացվեն հայաստանյան և ռուսաստանյան բիզնես մթնոլորտին, նոր տնտեսական դաշտում գործելու հեռանկարներին, համատեղ ձեռնարկումներ կատարելուն առնչվող և այլ հարցեր։ Ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային արմատուրաների, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի էլեմենտների արտադրության և այլ ոլորտներ։

Մինչև բիզնես ֆորումը և նրան հաջորդող օրերին պատվիրակությունը կլինի տարբեր ընկերություններում, կհանդիպեն պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ձեռք կբերվեն նախնական պայմանավորվածություններ բիզնես ծրագրեր իրականացնելու համար։ Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելելու առանձին ձեռնարկություններ՝ անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու, բանակցելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Գործարար ֆորումին կլինեն նաև B2B հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am