Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի ԱԳ նախարարները կարեւորել են փախստականների ընդունման կենտրոնների ստեղծումը երրորդ երկրներում

ԵՄ-ի ԱԳ նախարարները կարեւորել են փախստականների ընդունման կենտրոնների ստեղծումը երրորդ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների արտաքին գործերի նախարարները հանդես են գալիս երրորդ երկրներում փախստականների համար անվտանգ գոտիների եւ նրանց դիմումների ընդունման կենտրոնների ստեղծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սեպտեմբերի 5-ին Լյուքսեմբուրգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ ընթանում Է ԵՄ-ի Խորհրդի ոչ պաշտոնական նիստը:

«Մեզ հարկավոր Է անվտանգությունն ու հումանիտար օգնության տրամադրումն ապահովել միգրանտների հայրենիքին որքան կարելի մոտ՝ երրորդ երկրներում ստեղծելով անվտանգության գոտիներ եւ փախստականների ընդունման սկզբնական կենտրոններ՝ ապաստանի տրամադրման ընթացակարգն սկսելու համար», ընդգծվում Է հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովին ու ԵՄ-ի անդամ երկրներին հարկավոր Է օպերատիվորեն ԵՄ-ի սահմանակից երկրներում, հնարավոր Է՝ հարեւան բալկանյան երկրներում հիմնել միգրանտների ընդունման կենտրոններ, որպեսզի նրանք նույնականացվեն եւ գրանցվեն, նախքան ապաստան տրամադրելու դիմումների քննարկումը: ԵՄ-ն եւ անդամ երկրները պետք Է այդ ընդհանուր ջանքերին աջակցեն անձնակազմի ու տեխնիկական օգնության տրամադրմամբ»,- նշվում Է փաստաթղթում:

Դրանում նաեւ հայտարարվում Է, որ ԵՄ-ն պետք Է ջանքեր գործադրի հարեւան երկրներում հակամարտությունների կարգավորման համար, պայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Բացի այդ, ԱԳ նախարարների կարծիքով, հանրակցությունը պետք Է ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների հետ միասին համոզի այնպիսի երկրների, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Իրանը, միգրացիայի ոլորտում ընդհանոր ռազմավարություն ստեղծելու անհրաժեշտության հարցում:

Լյուքսեմբուրգում ընթանում Է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը՝ նվիրված գլխավորապես միգրացիոն ճգնաժամին, որը ալեկոծել Է հանրակցությունը: Բացի այդ, Եվրոպայի երկրների նախարարների օրակարգում են Ոկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները. մերձավորարեւելյան կարգավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am