Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տավուշի սահմանին իրավիճակը նախորդ օրերի նման լարված չէ. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի սահմանին իրավիճակը նախորդ օրերի նման լարված չէ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Տավուշի սահմանի ուղղությամբ հատվածաբար կրակոցներ հնչել են, սակայն ոչ նախորդ օրերի ինտենսիվությամբ: «Ընդհանուր վիճակը նորմալ է, կան կրակոցներ, սակայն իրդարությունը նախորդ օրվա նման լարված չէ»,- հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը:

Սեպտեմբերի 2-ին և 3-ին ադրբեջանական կողմը կրակահերթերի տակ է պահել Տավուշի մարզի ողջ սահմանը՝ կրակելով սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբՍեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի հետևանքով Վազաշեն գյուղում վիրավորվել էին երեք քաղաքացիական անձինք, ովքեր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Սեպտեմբերի 2-ին հակառակորդի բացած կրակի հետևանքով վիրավորվել էր ևս երկու քաղաքացիական անձ: Պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը զոհվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am