Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում երկրաշարժներից ավերածությունները մեծանում են. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Ադրբեջանում երկրաշարժներից ավերածությունները մեծանում են. կա մեկ զոհ, երեք վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սեպտեմբերի 4-ի առավոտյան ժամը 09:55-ին տեղի ունեցած 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո տեղական ժամանակով ժամը 14:38-ին Շաքի քաղաքից հարավ-արեւելք, Օղուզի շրջանում 20 կմ խորության վրա  հերթական երկրաշարժն է գրանցվել Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az կայքը:

Ադրբեջանում սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ժամանակ  Աղդաշ քաղաքում երկու կին` 29-ամյա Վեֆա Իսմայիոլվան եւ 62-ամյա Սաքինա Հուսեյնովան երկրորդ հարկից նետվել են ցած, եւս մեկ բնակիչ տուժել է` ցնցումների ժամանակ ընկնելով սանդուղքից: Տուժածները գանգուղեղային ծանր վնասվածքներով եւ տարբեր կոտրվածքներով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Երկրաշարժի արդյունքում Աղդաշում բազմաթիվ տներ վնասվել են:

Շաքիում երկրակեղեւի ցնցումներից վնասվել է հին քաղաքի պատմական պարիսպը: Տեղական Kanal S հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում մեծ թվով բնակելի տներ վնասվել են, պատերին ճեղքվածքներ են առաջացել, իսկ որոշ հին կառույցներ ավերվել են:

Շրջանի Բոլլուդերե գյուղում մանկապարտեզն ամբողջությամբ ավերվել է, ցորենի պահեստն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Որոշ տներ բնակության համար ոչ պիտանի վիճակի են դարձել: Գյուղապետը Kanal S հեռուստաալիքին հայտնել է, որ այդ տների բնակիչներին պետք է ժամանակավորապես տեղավորեն բարեկամների տներում:

Գյոյչայի Մելիքքենդ գյուղում երկրաշարժի ժամանակ զոհվել է երկու անչափահաս երեխաների մայր 28-ամյա Ռուգիյա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակի ջրհորի մոտ: Երկրակեղեւի ցնցումներից նա սայթաքել եւ ընկել է ջրհորի մեջ: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտարական ջրհան պոմպը, եւ կինը զոհվել է հոսանքահարումից:

Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Մինգեչաուրում որոշ տներ ուժգին վնասվածքներ են ստացել: Ստորգետնյա ցնցումներն Ադրբեջանում զգացվել են նաեւ Բաքվում, Գյանջայում եւ մի շարք այլ շրջաններում: Մինգեչաուրում խիստ տուժել է մի դպրոց եւ մի քանի բազմաբնակարան շենք:

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ առաջին երկրաժաշարժը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:49-ին` Շաքիից 29 կմ դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի տարածքում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:

 ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը` 30 կմ:

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 2-5 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանում տեղի ունեցած առաջին երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Թուրքիայի Իգդիրի ու Էրզրումի նահանգներում եւ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում:

Թուրքիան հայտարարել է, որ երկրաշարժի հետ կապված պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Twitter-ում` Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության էջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am