Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից վիրավորված սարկավագին

Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից վիրավորված սարկավագին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 4-ին ընդունել է օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանին` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտել է, որ Հայ եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:

Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգևորականների առաքելությանը` Նորին Սրբությունը նշել է, որ մեծ մխիթարություն է տեսնել` ինչպես են Հայ եկեղեցու հոգևորականները, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում` սպասավորելով հայ զինվորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին և նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի և մահվան սահմանագծում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ ողջունել է Հովհաննես սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին և Հայրենիքին:

Ներկայիս Հայոց բանակի հոգևոր առաջնորդության կազմում ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am