Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայից տարհանել իր քաղաքացիներին

ԱՄՆ-ն պատրաստվում է 	   Թուրքիայից տարհանել իր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության` Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքն ուրբաթօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայի եւ Ադանա քաղաքի հյուպատոսությունների աշխատակիցները ցանկության դեպքում կարող են իրենց ընտանիքներին դուրս բերել Թուրքիայի տարածքից: Նա հայտնել է, որ որոշումը վերաբերվում է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության եւ Իզմիրի հյուպատոսության աշխատակիցներին եւս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հյուպատոսարանների դիվանագետների ընտանիքների ուղեւորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:

BBC-ի թուրքական ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը մոտ 900 հոգի է, եւ որ այդ որոշումը չի տարածվում Թուրքիայի մյուս շրջաններում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիների վրա:

Փիթեր Քուքը հայտնել է, որ չնայած այդ որոշմանը, Ադանայում ամերիկյան հյուպաոսությունը կշարունակի իր աշխատանքները:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոներն այդ առնչությամբ հայտնել է, որ որոշումը պայմանավորված է Ինջիրլիքի ռազմաբազայի ամերիկյան օդուժի կողմից օգտագործվելու պատճառով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հնարավոր հարձակումների սպառնալիքի հետ:

Associated Press-ն էլ իր հերթին հայտնել է, որ ամերիկացի զինվորականների եւ դիվանագետների ընտանիքների` Թուրքիայից դուրս բերելու առաջարկն արել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովն այն բանից հետո, երբ ԻՊ-ն սպառնացել է հարձակվել Ինջիրլիքի վրա:

Ըստ գործակալության` Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարփթերը հաստատել է առաջարկը:

ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ զգուշացրել էր Թուրքիայում բնակվող եւ ժամանակավորապես գտնվող իր բոլոր քաղաքացիներին` զգույշ լինել «հնարավոր բռնությունների առկայության պատճառով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am