Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը բացահայտել է Արդարադատության նախարարի անունը

Գալուստ Սահակյանը բացահայտել է Արդարադատության նախարարի անունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բացահայտել է ՀՀ արդարադատության նոր նախարարի անունը: Նրա խոսքով` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի նախարարի պաշտոնում: «Մենք կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկել ենք Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու հարցը: Որոշվել է, որ Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի այդ պաշտոնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Սեպտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ նիստի ընթացքում ԳՄ անդամները հավանության են արժանացրել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Շարմազանովը փոխանցել էր, որ նախագահը լսել է բոլորի կարծիքները և դրանց հիման վրա որոշում կընդունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am