Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանական կրակահերթի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է

Ադրբեջանական կրակահերթի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում սեպտեմբերի 3-ին ադրբեջանական կրակահերթից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (Մուրացանի հոսպիտալ) տնօրեն Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով` վիրավոր զինծառայողին վիրահատել են կրծքավանդակի հատվածում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է, որ Մուրացանի հոսպիտալում են Տավուշի Կոթի գյուղի երկու բնակիչ` մայր և որդի, նրանց վիճակն էլ բավարար է: «Նրանք այս պահին տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ, ունեն թեթև վնասվածքներ: Սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Նոյեմբերյանի և Բերդի հիվանդանոցներում քաղաքացիական անձինք հիմա բուժօգնություն չեն ստանում»,- ասաց ԱՆ նախարարի տեղակալը:

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի հետևանքով Վազաշեն գյուղում վիրավորվել էին երեք քաղաքացիական անձինք, ովքեր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Սեպտեմբերի 2-ին հակառակորդի բացած կրակի հետևանքով վիրավորվել էր ևս երկու քաղաքացիական անձ: Պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը զոհվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am