Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը բացատրեց խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման անհրաժեշտությունը

Հրայր Թովմասյանը բացատրեց խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության նախագծում խորհրդարանում կայուն մեծամասնության անհրաժեշտության դրույթն ամրագրվել է երկրի կառավարման համակարգում անկայունությունից խուսափելու համար: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: «Ի տարբերություն նախագահական և կիսանախագահական համակարգերի, երբ մենք գործադիր մարմինն ընտրում ենք ֆիքսված ժամկետով, ապա խորհրդարանական կառավարման համակարգում ուժերի հարաբերակցության դեպքում կփոխվի նաև կառավարությունը և անկայունության էլեմենտներ կառաջանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թովմասյանը:

Թովմասյանը բերեց Իտալիայի օրինակը, որտեղ հետպատերազմյան տարիների ընթացքում 50-ից ավել կառավարություն է փոխվել, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով պաշտոնավարել է 11 ամիս: «Կան ավելի ծայրահեղ իրավիճակներ, ինչպես, օրինակ, եղել է Ֆրանսիայի չորրորդ Հանրապետությունում: Այնտեղ 1946-1958 թթ. ընկած ժամանակահատվածում 12 տարում փոխվել է 24 կառավարություն: Եթե Իտալիայում, այնուամենայնիվ, 1993-2005թթ. ընտրական համակարգի բարեփոխումների արդյունքում փորձ արվեց կայունության էլեմենտներ մտցնել, նրանք էլ գնացին այն փիլիսոփայությամբ, որը դրված է մեր կողմից ներկայացված նախագծի հիմքում՝ կայուն մեծամասնության ապահովման համար ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել»,- նշեց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող բոլոր երկրները տարբեր եղանակներով փորձում են գտնել հարմար տարբերակ այդ կայուն մեծամասնությունն ապահովելու համար: «Հույս ունեմ, որ դահլիճում շատերը գիտեն, որ Հունաստանում հաղթող կուսակցությունը, եթե խորհրդարանական ընտրություններում մեկ ձայն անգամ ավել է տարել, քան մյուսներն առանձին-առանձին վերցրած, ապա լրացուցիչ 50 մանդատ է ստանում: Մեծ Բրիտանիայում այս պահին ունեն 100 տոկոսանոց մեծամասնական ընտրական համակարգ: Մենք տեսնում ենք, որ այս բոլոր դեպքորում այդ կայուն մեծամասնության ապահովման էլեմենտները կան»,- եզրափակեց  Հրայր Թովմասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am