Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանում գրանցված ուժգին երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանում գրանցված ուժգին երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 08.49-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.08 և արևելյան երկայնության 47.42 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շեքի քաղաքից 23 կմ հարավ-արևելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am