Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցմամբ` Մխիթարյանը ստացել է ձայների 46տոկոսը: 25 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցրել է «Այնտրախտ»-ի ֆուտբոլիստ  Լյուկ Կաստայնյոսը, իսկ երրորդ տեղում` Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող  Թոմաս Մյուլերը`ձայների 10 տոկոսով:

3-րդ տուրում Մխիթարյանը «Բորուսիա»-«Հերտա» մրցավեճում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ և ողջ խաղի ընթացքում իր թիմի հարձակման գծի գլխավոր խաղարկողն էր: Դորտմունդցիներն առավելության էին հասել 3:1 հաշվով:

Կաստանյոսը և Մյուլերը, համապատասխանաբար, «Շտուտգարտ»-ի և «Բայեր»-ի հետ մրցավեճերում դարձել էին դուբլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am