Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ հակառակորդին զսպելու համար. Սեյրան Օհանյան

ՀՀ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ հակառակորդին զսպելու 
համար. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմագծին լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային մեկ զինծառայող, վիրավորվել Կոթիի երկու քաղաքացիական անձ:

«Վերջին երկու օրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից ` գնդակոծելով դիրքերից: Այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ բանակային կորպուսի հրամանատարությունն անում է ամեն ինչ` հակառակորդին զսպելու համար:  

Պատասխանելով նյութական կորուստների մասին հարցին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ճշտում են, թե ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերվի նրանց:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ ժամը 18:00-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ «Շանթ-2015» դաշտահրամանատարային զորավարժությունների հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am