Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ:  Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մի քանի օր լարված է, սակայն այն չի կարող բերել լայնածավալ պատերազմական գործողությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վաչական համալիրում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործողություններ այս կամ այն կերպ ընթանում են, սակայն հստակ նախանշաններ չկան ասելու, որ կարող են մեկնարկել ռազմական լայնածավալ գործողություններ:

«Հակառակորդը երեկ կրկին ակտիվ կրակոցներ է արձակել հատկապես Տավուշի մարզում սահմանի ողջ երկայնքով: Կրակոցները շարունակվել են մինչեւ առավոտ, օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր եւ դիպուկահարներ: Դրանք մեծ քանակ են կազմում: Ցավոք, երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Ցավոք, ունեցել ենք զոհ: Պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանն է զոհվել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը լռել է միայն հայկական զինված ուժերի պատասխանից հետո:

«Գյուղերի հատվածում կան վնասներ, սակայն չափի մասին ես չեմ կարող ասել: Պետք է ասեմ, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է: Նախորդ երկու օրվա լարվածության հետեւանքով հակառակորդը նույնպես կորուստներ է ունեցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում  է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, որ Տավուշի մարզում սահմանային իրավիճակից ելնելով բնակիչներին տարհանում են, Հովհաննիսյանն ասաց, որ ելնելով «Շանթ 2015» զորավարժությունների ծրագրից, Տավուշի մարզում մեծ ուսումնական բազա է ստեղծվել, մի քանի հարյուր մահճակալներ են բերվել, տարհանման տեղեր ստեղծվել, որպեսզի հավաքի ժամանակ պարզ դառնա, թե սցենարով պատերազմի ժամանակ ինչպես են բնակիչներին անվտանգ տարհանելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am